Ինդոնեզիայում պիթոնը խեղդամահ է արել հյուրանոցի պահակին

23:20 • 27.12.13

Ինդոնեզական Բալի կղզում 4 մետր երկարությամբ պիթոնը Hyatt հյուրանոցի մոտ խեղդամահ է արել պահակին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը: Ոստիկանությունը տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել ուշադիր լինել:


Իրավապահ մարմինները պատմել են, որ 59-ամյա Ամբար Արիանտո Մուլյոն պիթոնին նկատել է հյուրանոցի մոտ և փորձել է բռնել նրան: Նա կարողացել է բռնել օձի գլխից և պոչից, սակայն պիթոնն այնքան ուժեղ է եղել, որ կարողացել է փաթաթվել տղամարդու վզին:


Հարձակման ժամանակ Մուլյոյի ընկերները գտնվել են նրա կողքին, սակայն նրանք այնքան սարսափած են եղել, որ չեն փորձել օգնել իրենց ընկերոջը: Օձը ջարդել է իր զոհի պարանոցը և հեռացել: