Ուկրաինայում Ամանորին կարող է օրհներգի կատարման համաշխարհային ռեկորդ սահմանվել
Ուկրաինացիները, ովքեր պատրաստվում են հավաքվել Կիևի Անկախության մայդանում, հնարավորություն կունենան համաշխարհային ռեկորդ սահմանել մարդկանց առավելագույն քանակով, ովքեր միաժամանակ և միևնույն վայրում կերգեն ազգային օրհներգը:
Ինչպես հայտնում է News.mail.ru-ն՝ արդեն հաստատվել է ավելի վաղ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի գրասենյակ ներկայացված հայտը: Օրհներգի միաժամանակյա կատարման նախկին ռեկորդի սահմանմանը մասնակցել է շուրջ 122 000 մարդ:
Սպասվում է, որ Ամանորի գիշերը Մայդանում կհավաքվի շուրջ 500 000 մարդ:










