Բեյրութում ահաբեկչության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է (տեսանյութ)

14:22 • 27.12.13

Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 70 մարդ է վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BBC ալիքին։

 

Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, այդ թվում՝ երկրի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Շատախը։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։

 

Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիփ Միկատիի նստավայրի հարևանությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։