«Եվրամայդանում» անգլերենի և ինքնապաշտպանության դասընթացներ են անցկացվում

13:43 • 27.12.13

Կիևի կենտրոնում, որտեղ տեղի է ունենում Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցների ակցիան, անցկացվում են անգլերենի և ինքնապաշտպանության դասընթացներ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին:

 

Պարապմունքներն անց են կացվում ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ին և ցերեկը ժամը 16.00-ին, Արհմիությունների տանը, որն ակտիվիստները զբաղեցրել են դեռևս դեկտեմբերի սկզբին: Ինչպես հաղորդել է ցուցարարներից մեկը, անգլերենի դասընթացներին մասնակցում է մոտ 20-30 մարդ:

 

Բացի այդ, Արհմիությունների տանը կազմակերպվել է «Մայդանի բաց համալսարան», որտեղ դասախոսություններ են կարդում պետական կառավարման, խաղաղ ակցիաների պատմության, ինչպես նաև Ռուսաստանի և ուկրաինական կրթության վիճակի մասին: Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քաղաքացիների իրավունքների մասին քննարկում:

 

Ընդդիմադիրների ժամանցն ավելի վաղ կազմակերպել են նաև Կիևի քաղաքապետարանում, որն ակտիվիստները մասնակիորեն գրավել են Արհմիությունների շենքի հետ: Այնտեղ սկսել են ցուցադրել ուկրաինացի ռեժիսորների ֆիլմեր: