McDonald's-ը փակել է ներքին կայքը՝ սկանդալային տվյալների արտահոսքից հետո
McDonald's ընկերության ղեկավարությունը որոշել է փակել ներքին McResource կայքն աշխատակիցների համար՝ սկանդալային տվյալների արտահոսքից հետո, հայտնում է pravda.ru-ն։
Վերջին նման արտահոսքը տեղի է ունեցել վերջերս։ Լրագրողները պարզել են, որ ներքին կայքում խորհուրդներ են հրապարակվել հազվադեպ օգտագործել արագ սննդի ցանցի ֆիրմային ուտեստները՝ համբուրգերներն ու կարտոֆիլը։
Աշխատակիցներին բացատրել են, որ այդ սնունդն էժան է և արագ, սակայն միևնույն ժամանակ՝ վտանգավոր առողջության համար։ «Այդ սննդի մեջ չափազանց շատ է կալորիան, շատ շաքար, աղ և ճարպեր է պարունակում, ինչը նպաստում է գիրացմանը և համապատասխան հիվանդությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
McResource կայքը նախատեսված է եղել աշխատակիցների համար աշխատանքի, հանգստի և կենսակերպի վերաբերյալ օգտակար խորհուրդներ տեղադրելու համար։ Սակայն կայքում սկսում են հայտնվել տարօրինակ խորհուրդներ։ Նրանց խորհուրդ էին տալիս գտնել 2-րդ աշխատանք, վաճառել սեփական իրերի մի մասը կամ խնայել ջեռուցման համար։










