Մոսկվայում որոնում են ազգայնականների, ովքեր դաժանաբար սպանել են օտարերկրացուն

20:05 • 27.12.13

Ռուսաստանում իրավապահները որոնում են մարդասպաններին, ովքեր Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանել են Տաջիկստանի քաղաքացուն: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով LifeNews-ին:


32-ամյա Շոխչոն Ռահմաթշոևի մարմինը և դեմքն այնքան այլանդակված է եղել, որ դժվարությամբ են կարողացել ճանաչել նրան: Քրեագետները զոհի մոտ հաշվել են դանակի հարվածի 25 հետք, կտրված է եղել տղամարդու վիզը: Մարդասպանները ձեռք չեն տվել զոհի փողերին և թանկարժեք իրերին:


Զոհի դիակը հայտնաբերել են տեղի բնակիչները: Ոստիկանությունում նշել են, որ տղամարդուն ճանաչել են հարևան շինհրապարակի աշխատողները, ովքեր նրա հետ էին աշխատում: