Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ մինչ Ամանոր կլինի Հայաստանում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ մինչ Ամանոր ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ նրա վերադարձի պարագայում քաղաքացիներն անպայման կլսեն նրա խոսքը, քանի որ, ըստ նրա, դրա կարիքը իսկապես կա:
Ամեն դեպքում, Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ 2014թ-ի հենց սկզբին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Հայաստանում:










