Խաչատուրովը լքել է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրենի պաշտոնն ու անցել այլ աշխատանքի

13:14 • 27.12.13

«Ռոսգոսստրախ» ԲԲ ընկերության, որը համարվում է նույնանուն ապահովագրական խմբի հիմնական ակտիվը, գլխավոր տնօրեն է նշանակվել «Ռոսգոսստրախ» ՍՊԸ առաջին փոխտնօրեն Դմիտրի Մարկարովը, գրում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովը։ Խաչատուրովն իր հերթին գլխավորել է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ տնօրենների խորհուրդը, որն ավելի վաղ գլխավորում էր «Ռոսգոսստրախի» վարչության նախագահ Ռուբեն Վարդանյանը։

 

Մարկարովի հետ շտապ աշխատանքային պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով։
 

Մոսկովյան բորսայի տվյալներով՝ դեկտեմբերի 27-ին «Ռոսգոսստրախի» կապիտալիզացիան 133.9 մլրդ ռուբլի է։