Շվեյցարիայի երկաթգիծը կաթվածահար է եղել ձնաբքի պատճառով

19:20 • 27.12.13

Ձյան առատ տեղումների պատճառով կաթվածահար է եղել Շվեյցարիայի երկաթգծային երթևեկությունը:


Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` խիստ գերբեռնվածություն է առաջացել նաև ստորգետնյա անցումներում: Վատ եղանակային պայմանների պատճառով երեկ ամբողջությամբ կաթվածահար էր եղել Իտալիայի ուղղությունը:


Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել շվեյցարական Ուրի և Գրիզոն գավառների միջև: Այստեղ ձնաբուքը կարող է հանգեցնել ձնային հեղեղների:


Իշխանությունները հայտնում են, որ վատ եղանակային պայմանների պատճառով բարդացել է երթևեկությունը մի շարք մայրուղիներով: