Սիրիայի ընդդիմությունը ռազմական գործողությունները դադարեցնելու պայմաններ է առաջ քաշել
Սիրիական զինված ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական քաղաքներում, եթե այնտեղ լինեն միջազգային դիտորդներ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչ Մահմուդ ալ Համզային։
ՍԱԽ-ի հիման վրա ձևավորվել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիան (ԸՀԱԿ)։ Այսպես կոչված՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ) ՍԱԽ-ի ռազմական թևն է։
«ՍԱԽ-ը և ԸՀԱԿ-ն այլ հեղափոխական ուժերի և ՍԱԲ-ի հետ կարող են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն մի պայմանով, որ Հոմս, Հալեպ և այլ քաղաքներ բերվեն Արաբական պետությունների լիգայից և այլ երկրներից դիտորդներ»,- ասել է Ալ Համզան։
Նրա խոսքով՝ միջազգային դիտորդների ներկայությունը երաշխիք կլիներ, որ կողմերից ոչ մեկը չի խախտի զինադադարը։










