Սիրիացի ընդդիմադիրները հունվարի 13-14-ին նախատեսում են այցելել Մոսկվա

14:28 • 27.12.13

Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի պատվիրակությունը նախատեսում է հունվարի 13-14-ին այցելել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում բանակցությունների համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսին։

 

«Այդ ամսաթիվը նախապես համաձայնեցվել է ռուսական ԱԳՆ-ի հետ»,- ասել է Ջամուսը։

 

Նա պարզաբանել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ազգային կոալիցիայի առաջնորդը, ում ընտրությունները կանցկացվեն Ստամբուլում հունվարի սկզբին։