Սիրիացի ընդդիմադիրները համաձայնվել են սննդի դիմաց բարձրացնել երկրի պետական դրոշը

17:16 • 27.12.13

Մի խումբ սիրիացի ընդդիմադիրներ, ովքեր իրենց վերահսկողության տակ են պահում մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ գտնվող Մուադամիա փոքրիկ քաղաքը, համաձայնվել են սնունդ ստանալու նախապայմանով բարձրացնել երկրի պետական դրոշը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, սիրիական կառավարական զորքերն ու ընդդիմադիրները ժամանակավոր հրադադար են կնքել Մուադամիայում, ինչից հետո ապստամբների կողմից շրջափակված բնակավայրում ընդդիմադիրների դրոշը փոխարինվել է Սիրիայի պետական դրոշով։

 

Դրա դիմաց նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերն ընդդիմադիրներին սննդամթերք են փոխանցել։ Հայտնի է, որ երբ պարենի մատակարարումն ավարտվի, ապստամբները կառավարական զորքերին կհանձնեն իրենց զենքերը, ինչից հետո վերջիններս կմտնեն քաղաք։