Թուրքիայի գերագույն դատարանը հրաժարվել է հակակոռուպցիոն գործողությունների մասին տվյալներ հրապարակել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի գերագույն դատարանը մերժել է նոր կառավարության՝ «Մեծ կաշառք» գործողության տվյալների հրապարակման վերաբերյալ պահանջը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերությանը։
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անցկացրել է հակակոռուպցիոն գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անվանումը, ինչը, իշխանությունների համաձայն, անսպասելի էր երկրի ղեկավարության համար։
Կալանքի տակ էր առնվել ավելի քան 50 կասկածյալ, այդ թվում՝ նախկին կառավարության 3 նախարարների որդիներ։










