«Նոկաուտ»՝ ամերիկյան ձևով. հարյուրավոր երիտասարդներ Բրուքլինում գրոհել են առևտրի կենտրոնի վրա ու ծեծի ենթարկել այցելուներին

09:20 • 28.12.13

Ավելի քան 300 դեռահաս Նյու Յորքի Բրուքլին շրջանում գրոհել է առևտրի կենտրոնի վրա, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ New York Daily News-ին հղումով։

 

Միջադեպը տեղի է ունեցել Kings Plaza առևտրի կենտրոնում՝ Սուրբ Ծննդին հաջորդած զեղչերի շրջանում։

 

Ոստիկանության տվյալներով՝ դեռահասները սոցցանցերում պայմանավորվել էին նման ֆլեշմոբ իրականացնել։

 

Երիտասարդները «նոկաուտ» են խաղացել։ Նրանք մոտեցել են պատահական անցորդների և մի հարվածով նրանց նոկաուտի ենթարկել։ Նշվում է, որ դեռահասները զինված չեն եղել։


Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է դադարեցնել անկարգությունները։