Լեդի Գագան մասնակցել է Atelier Versace-ի ցուցադրությանը Փարիզում (լուսանկարներ)
Փարիզում սկսվել է բարձր նորաձևության շաբաթը, որի առաջին ցուցադրությունը կազմակերպել է Versace նորաձևության տունը՝ Լեդի Գագայի գլխավորությամբ:
Ինչպես ներկայացնում է Luxlux.net–ը՝ Versace-ի նոր հավաքածուն ներկայացրել է սկանդալային երգչուհին, ով այս տարի դարձել է Atelier Versace ապրանքանիշի դեմքը:
Գագային հրավիրել են Փարիզ՝ բարձր նորաձևության շաբաթի շրջանականերում մասնակցելու իտալական բրենդի ցուցադրությանը: Երգչուհին ներկայացել է երկար սև զգեստով և անցնելով բեմահարթակով՝ սպիտակ վարդերի փունջ է ստեցել Դոնաթելլա Վերսաչեից:





















