Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի նախկին ընկերուհին դատի է տվել մարզիկին
Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի նախկին ընկերուհի Շանտել Ջեքսոնը դատի է տվել մարզիկին: Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 4-ին Լոս Անջելեսի դատարան, հայտնում է lenta.ru-ն՝ Boxingscene-ին հղումով:
Մեյվեզերին մեղադրանք է ներկայացվել 11 կետով՝ հարձակում, ուժի կրառում, անձնական անձեռնմխելիության խախտում, զրպարտանք, հետապնդում և այլն:
Շանտել Ջեքսոնն ասել է, որ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորություն տա ընկերոջը փոխվելու, սակայն տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, որոշել է դիմել դատարան: Նա գտնում է, որ դա հնարավոր միակ տարբերակն է ստիպելու բռնցքամարտիկին պատասխանատվություն կրել իր արարքների համար:
Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը 46 մարտից 46-ն էլ ավարտել է հաղթանակով, որոնցից 26-ը՝ նոկաուտով:












