ՄԻԱՎ-ը նվազում է ամբողջ աշխարհում՝ բացի Ռուսաստանից. հետազոտություն

11:11 • 05.09.14

Մինչ ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ը նվազում է, Ռուսաստանում բարձր մակարդակի է մնում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկացի և ռուսաստանցի մասնագետների հետազոտությունը, որը տպագրվել է Addiction հանդեսում:

 

Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հետերոսեքսուալ զույգերին, ռիսկային խմբում են թմրամոլներն ու ալկոհոլ օգտագործողները: Հարբեցողների շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը զուտ ռուսական առանձնահատկություն է:

 

Հետազոտության շրջանում մասնագետներն աշխատել են ՄԻԱՎ-ով վարակված 700 մարդու հետ: Մասնագետները հանգել են եզրակացության, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի նվազեցման համար անհատական աշխատանք է հարկավոր ռիսկային խմբերի ու հարբեցողների շրջանում: