Հրազդանի մերձակա սարերում հովիվները դի են հայտնաբերել

12:04 • 05.09.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարերում հովիվները նկատել են գետնին ընկած քաղաքացու (տարեց կին):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1966 թ. ծնված Հ. Յ.-ի դին: