Կյանքը Երկրի վրա ի հայտ է եկել 3 մլրդ 20 մլն տարի առաջ. գիտնականներ

00:43 • 05.09.14

 Իռլանդացի երկրաբանները հնդիկ գործընկերների հետ համատեղ պարզել են, որ կյանքը Երկիր մոլորակի վրա ի հայտ է եկել  60 մլն տարի ավելի վաղ, քան կարծում էին գիտնականները՝ 3 մլրդ 20 մլն տարի առաջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Geology ամսագրին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ երկրաբանները նման եզրահանգման են եկել Հնդկաստանի Օրիսա քաղաքից ստացված նմուշների վրա ռադիոիզոտոպային ժամանակագրության ուրանակապարային մեթոդը կիրառելու արդյունքում:


Բուն հոդվածում խոսվում է թթվածին արտադրող միկրոօրգանիզմների մասին: Գիտնականները պարզել են, որ նրանք ի հայտ են եկել մոտ 3 մլրդ տարի առաջ, սակայն 3 մլրդ 400 մլն տարի առաջ Երկիր մոլորակի վրա մարդկություն չի եղել: