Lufthansa-ն չեղյալ է համարել 200-ից ավելի չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը նախապես չեղյալ է հայտարարել 200-ից ավելի չվերթ՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում սեպտեմբերի 5-ին նախատեսված օդաչուների գործադուլի պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Չեղյալ հայտարարված չվերթների ցանկը հրապարակվել է ավիափոխադրողի պաշտոնական կայքում: Ընդհանուր առմամբ, Lufthansa-ի գնահատմամբ, գործադուլը կանդրադառնա մոտ 25 հազար ավիաուղևորի վրա: Այժմ Lufthansa-ն աշխատում է չվերթների իրականացման արտահերթ նախագծի ստեղծման վրա՝ գործադուլի հետևանքները մեղմելու համար:
Բողոքի ակցիան առաջին հերթին կանդրադառնա Ֆրանկֆուրտից մեկնող կարճ և միջին տարածության չվերթներին, որոնք իրականացնում են A320, Boeing 737 և Embraer ինքնաթիռները:
Գործադուլին նախորդել են Vereinigung Cockpit արհմիության և Lufthansa-ի ներկայացուցիչների միջև տապալված բանակցությունները՝ սակագնային համաձայնությունների փոփոխության վերաբերյալ:










