Լոնդոնում մոլագարը տարեց կնոջ է գլխատել՝ «Իսլամական պետության» մահապատիժներից ոգեշնչված

11:47 • 05.09.14

Լոնդոնում իր տան պարտեզում 82-ամյա կին է գլխատվել մաչետեով, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

 

Ոստիկանությանը մեծ դժվարությամբ հաջողվել է գտնել հանցագործին, ով հայտարարել է, որ ոգեշնչվել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մահապատիժների տեսագրությունից, որոնց զոհ էին դարձել ամերիկացի լրագրողներ:

 

Բրիտանացի ոստիկանները կարողացել են նրան բռնել 20 մեքենաների մասնակցությամբ գործողությունից հետո, կան վիրավոր ոստիկաններ:

 

Պալմիրա Սիլվան պատահական ընտրված զոհ է դարձել երիտասարդ մոլագարի համար: Ավելի վաղ ականատեսները նկատել էին 30 սմ սայրով տղամարդու: Էդմոնթեն թաղամասի բնակիչները, որտեղ կատարվել է հանցագործությունը, հայտնում են նաև, որ տղամարդն անցած տարի իսլամ է ընդունել: