ՆԱՏՕ-ի երկրները որոշել են 15 մլն եվրո օգնություն հատկացնել Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն Ուկրաինային 15 մլն եվրո օգնություն կհատկացնեն, գրում է forbes.ru-ն։
Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն Ուելսում անցկացվող գագաթաժողովի արդյունքների հիման վրա մշակել են Ուկրաինային օգնություն հատկացնելու միջոցների փաթեթ, որը ներառում է 4 ուղղություն՝ վիրավոր զինվորականների բուժում, կիբերանվտանգություն, լոգիստիկա, զինվորական կառավարում և հաղորդակցություն։
«ՆԱՏՕ-ի օգնությունն Ուկրաինային համագործակցության շրջանակում կկազմի մոտ 15 մլն եվրո»,- նշվում է ՆԱՏՕ-ի կայքում։
«Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի մասնակցությունը մեր գործողություններին։ Այժմ, դժվարին ժամանակներում, ՆԱՏՕ-ն օգնում է Ուկրաինային»,- հայտարարել է Ռասմուսենը։










