Նյու Յորքում մեկնարկել է Նորաձևության շաբաթը (լուսանկարներ)
Նյու Յորքում երեկ մեկնարկել է համաշխարհային նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Նորաձևության շաբաթը։ Ութ օրվա ընթացքում իրենց 2015թ. գարուն-ամառ սեզոնի հավաքածուները կներկայացնեն տասնյակ հայտնի և սկսնակ մոդելավորողներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ըստ ավանդույթի՝ շաբաթը բացել է Nicholas K նորաձևության տան շոուն, իսկ կփակվի այն Calvin Klein-ի հավաքածուի ցուցադրությամբ։ Իրենց աշխատանքները կներկայացնեն նաև այնպիսի մոդելավորողներ, ինչպիսիք են Մայքլ Քորսը, Դոննա Կարան, Կարոլինա Էրերան, Վորա Վոնգը, Նիկոլ Միլերը, Վիկտորյա Բեքհեմը, Օսկար դե լա Ռենտան, Մարկ Ջեյկոբսը և Թոմի Հիլֆիգեր։
Մեծ ուշադրության կարժանանա Hugo Boss նորաձևության տան նոր հավաքածուն։ Եվս մեկ կարևոր իրադարձություն կդառնա ամերիկացի դիզայներ Ջերեմի Սքոթի հավաքածուի ցուցադրությունը։










