Քարահունջի այրված տնակում 25-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
08:26 • 05.09.14
Սեպտեմբերի 5-ին` ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։39-ին, մարվել 04։17-ին: Այրվել են 48 քմ կառուցատարրեր:
Տնակում հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (ծնվ.1989թ.) դին:
Placeholder










