ԱՄՆ-ն նոր օդային հարված է հասցրել «Իսլամական պետությանը»

08:31 • 05.09.14

ԱՄՆ-ն նոր օդային հարված է հասցրել Իրաքում իսլամիստների դիրքերին, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի զինուժի կենտրոնական հրամանատարությանը:


Գործողությունն անց է կացվել Մոսուլ քաղաքի մերձակայքի ամբարտակի շրջանում: Հարվածով ոչնչացվել են «Իսլամական պետության» դիտակետն ու զենքով համալրված մեքենաները: .


Այս տարվա օգոստոսից ԱՄՆ-ն գործողություններ է անցկացնում «Իսլամական պետության» դեմ, որը իր վերահսկողությունն է սահմանել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներում: