ԱՄՆ-ում թույլատրել են գենետիկորեն մոդիֆիկացված կարտոֆիլների տնկումն ու մշակումը (լուսանկարներ)

12:15 • 08.11.14

ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտն ուրբաթ թույլատրել է գենետիկորեն մոդիֆիկացված կարտոֆիլների տնկումն ու մշակումը, գրում է The New York Times-ը։

 

Կարտոֆիլի ԴՆԹ-ն ձևափոխվել է այնպես, որ ակրիլամիդ կոչվող քիմիական նյութը զգալիորեն նվազեցվել է։

 

Ակրիլամիդը, կոյուղաջրերի մաքրման համար օգտագործվաղ այս քիմիական նյութը, պարունակվում է ֆրիի, չիպսերի, հացի և նույնիսկ փքաբլիթների մեջ:

 

Ակրիլամիդի հետ օրգանիզմի փոխազդեցությունը կարող է հանգեցնել քաղցկեղի ռիսկը բարձրացնող ԴՆԹ-ի մուտացիաների:

 

Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Մոդիֆիկացված կարտոֆիլներն ավելի ուշ են փչանում և սևանում, որը ֆինանսապես ավելի ձեռնտու է մշակողների և արտադրողների համար։

 

Կարտոֆիլի սևանալը կամ փչանալը կարող է հիմք հանդիսանալ գործարարների շրջանում դրա արժեքը նվազեցնելու համար կամ էլ կարող է բացարձակապես կորցնել իր արժեքը։

 

Կարտոֆիլը գենետիկորեն մոդիֆիկացվել է J.R. Simplot Company ամերիկյան ընկերության լաբորատորիաներում։ Այն մասնավոր ընկերություն է, որը գտնվում է Բոյսեում՝ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում, Այդահո նահանգում։

 

Այն հաստատելուց հետո մի շարք հետազոտողներ հայտնել են իրենց անհանգստությունը՝ կապված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների անվտանգության հետ։

 

Food Safety շահերի պաշտպանության խմբի բույսերի ախտաբան և ավագ գիտնական Դուգ Գարիան-Շերմանն անհանգստություն է հայտնել, որ երբ կարտոֆիլի մեջ նվազեցվում է մարդու համար քաղցկեղածին նյութը, այն խանգարում է կարտոֆիլ բույսի պատշաճ աճին, նիտրոգենի օգտագործման և վնասատուների դեմ բնական պաշտպանիչ մեխանիզմների բացակայության։

 

J.R. Simplot-ի կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված կարտոֆիլը, ետևում՝ սովորական կարտոֆիլ