Ավստրալիայում կկառուցեն աշխարհում ամենամեծ հյուրանոցը (լուսանկարներ)
Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածում նախատեսվում է կառուցել Aquis Great Barrier Reef Resort հյուրանոցը։ Հյուրանոցը կգտնվի շաքարեղեգի նախկին դաշտերի տեղում՝ զբաղեցնելով մոտ 138 հա տարածք, գրում է Корреспондент-ը։
Հյուրանոցում կլինի 7.500 համար, ինչը թույլ կտա ընդունել 12.000 հյուր միաժամանակ։ Նախատեսվում է նախագիծն իրականացնել 2 փուլով՝ մինչ 2024թ., շինարարության համար նախատեսվում է ծախսել 5.6 մլրդ եվրո։
Արդյունքում հյուրանոցը կկարողանա ընդունել տարեկան 1 մլն հյուր և գրավել լրացուցիչ 500.000 մարդ զվարճանքի ենթակառուցվածքների շնորհիվ։



















