Ադրբեջանում մզկիթ են այրել
Ադրբեջանի Գարաչուխուր գյուղում գիշերը մոտ ժամը 2-ին անհայտ անձինք մզկիթ են այրել, հայտնում է haqqin.az-ը։
Մզկիթին հասցվել է 6-7.000 մանաթի չափով վնաս, նշել է այդ մզկիթի ներկայացուցիչ Միրմահմուդ Ֆատաևը։
«Երկու մարդ հարձակվել է մեր պահակի վրա և ծեծել, այնուհետև նրանք ներխուժել են մզկիթ և հրդեհել այն։ Այրվել են բոլոր գորգերը, կոտրվել են բոլոր պատուհանները։ Ինձ հայտնի չէ՝ ով է արել։ Հանցագործների փախուստից հետո պահակը տեղի բնակիչների հետ սկսել է մարել կրակը»,- պատմել է Ֆատաևը։
Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում և հետաքննում է հրդեհման փաստը։










