ԱՄՆ-ում վարորդը մեքենան քշել է ցուցարարների վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը, վարորդն իր Subaru Outback մեքենան քշել է ցուցարարների վրա:
Նա վրաերթի ենթարկված կնոջը որոշակի տարածք քաշել-տարել է:Վարորդը հարցաքննվել է, սակայն նրան մեղադրանք չի ներկայացվել:
Կինը թեթև վնասվածքներով հիվանդանոցում է:
ԱՄՆ-ի հարյուրից ավելի քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու նաև՝ ձերբակալությունները. տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել Ֆերգյուսոնում, Լոս Անջելեսում, Բոսթոնում և այլուր:
Նախօրեին Ֆերգյուսոն քաղաքի դատարանն անմեղ էր ճանաչել սպիտակամորթ ոստիկանին, որն օգոստոսի 9-ին գնդակահարել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին: Սա էլ դարձել է ցույցերի պատճառ։














