Եվս մեկ արտակարգ դեպք Իգարկայում. օդանավը վերադարձել է բաց դռան պատճառով

15:53 • 26.11.14

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Իգարկա քաղաքի օդանավակայան է վերադարձել АТР-42 ինքնաթիռը՝ անսարքության մասին հաղորդագրությունից հետո, գրում է Вести-ն։

 

Թռիչքի ընթացքում տեղեկություն է ստացվել բաց դռան մասին, հայտնել է Պետավիացիայի շրջանային բաժնի ղեկավար Ալեքսեյ Խրամցովը։

 

«Թայմիր» ընկերության ինքնաթիռում, որը կատարել է Իգարկա-Կրասնոյարսկ չվերթը, եղել է 46 մարդ։ Նրանցից ոչ ոք չի տուժել, հայտնել է օդանավակայանի տնօրեն Մաքսիմ Աքսյոնովը։ Զննումից հետո ինքնաթիռը մեկնել է Կրասնոյարսկ։

 

Դա արդեն 2-րդ դեպքն է այդ նույն օդանավակայանում. մինչ այդ՝ ուղևորները ստիպված են եղել հրել սառած օդանավը՝ Կրասնոյարսկ մեկնելու համար։ Դեպքը տեղի էր ունեցել 50 աստիճան ցրտի պայմաններում։ Լրատվամիջոցը նշում է, որ Ту-134 ինքնաթիռի անձնակազմի հետ չի հաջողվում կապ հաստատել։ Միջադեպով արդեն հետաքրքրվել են իրավապահները։