Նուռ և վիթ. Ադրբեջանում ներկայացվել են Բաքվի Եվրոպական խաղերի խորհրդանիշները

12:32 • 26.11.14

Բաքվի Եվրոպական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է այդ միջոցառման խորհրդանիշը՝ նուռի և վիթի պատկերներով, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

 

Նրանք մարդակերպ են՝ վիթը Ջեյրան աղջիկն է, նուռը՝ Նար տղան: Առաջիկայում դրանք կհայտնվեն Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքներում, նաև ՝ եռաչափ տեսքով:

 

Իրենց տեսակի մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն 2015-ի հունիսի 12-28-ը: