Օբամային ներգաղթյալների մասին ելույթի ժամանակ մեղադրել են սուտ խոսելու համար (տեսանյութ)
Չիկագոյում լեհ ներգաղթյալների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել են սուտ խոսելու համար, գրում է Корреспондент-ը։
Երբ Օբաման փորձել է բացատրել, թե ինչու է «հանցագործների, այլ ոչ թե ընտանիքների» արտաքսման մակարդակն ավելացել 80%-ով, նախագահին ընդհատել են։ «Ցավոք, պարոն նախագահ, դա սուտ է։ Դուք արտաքսել եք ընտանիքներ»,- բղավել է ներկա կանանցից մեկը։ Մեկ ուրիշն էլ բղավել է՝ «Դադարեցրե՛ք արտաքսումը»։
Օբաման փորձել է հանգստացնել բացասական տրամադրված կանանց, սակայն նրանք շարունակել են բղավել։










