Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը վերանայելու խնդրանքով

17:55 • 26.11.14

Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ գազի գինը վերանայելու խնդրանքով, գրում է gazeta.ru-ն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

 

«Մենք զեղչի վերաբերյալ հարցում ենք ներկայացրել ռուսական կողմին, և այս պահին այն գտնվում է քննարկման փուլում»,- հայտնել է Յըլդըզը ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։

 

Իր հերթին, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կողմերը հետաքրքրված են «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարման ավելացման հարցում՝ այն դարձնելով տարեկան 3 մլրդ խմ։