Արտաշատում բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

16:16 • 02.12.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.51-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է Մ. Ս.-ի դին: