Լիբանանի սահմանին ձերբակալվել են «Իսլամական պետության» առաջնորդի կինն ու որդին
Լիբանանա-սիրիական սահմանը հատելու ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կանանցից մեկն ու որդին, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Լիբանանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդում են, որ ձերբակալվածներին տեղափոխել են Բեյրութում գտնվող Լիբանանի պաշտպանության նախարարություն:
Գործողությունն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ միասին՝ կեղծ անձնագրերով սահմանը հատելու փորձի ժամանակ:
Լրատվամիջոցներն Ալ-Բաղդադիին համարում են Ուսամա բեն Լադենի իրական ժառանգորդը, քանի որ նա հայտնի է իր ծայրահեղական գաղափարներով ու դաժանությամբ:










