100 գրամ օղին սպանում է գլխուղեղի մինչև 8000 բջիջ. ոստիկանությունը՝ ակլոհոլի հետևանքների մասին (տեսանյութ)

21:01 • 02.12.14

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ալկոհոլի չարաշահման հետևանքների մասին, որտեղ բացի հետևանքներից՝ ներկայացվում են նաև կոնկրետ հանցանքներ, որոնք կատարվել են ալկոհոլի չարաշահման արդյունքում:
 

Տեսանյութում ասվում է, որ ալկոհոլիզմը ժամանակի ընթացքում փոխվում է սոցիալական հիվանդության: Այն բացասական է ազդում բոլոր օրգանների վրա, սակայն ավելի քայքայիչ և ուժեղ ազդեցություն է թողնում գլխուղեղի վրա, ներծծվում է արյան մեջ և արյան միջոցով հասնում գլխուղեղ, որտեղ սկսվում է գլխուղեղի բջիջների արագ քայքայում: 100 գրամ օղու դեպքում մահանում է գլխուղեղի մինչև 8000 բջիջ:


Ալկոհոլ գործածած վիճակում մարդիկ կարող են կատարել ամեն տեսակի հանցանք, որովհետև արգելակվում է մարդու ուղեղը: