Առողջապահության նախարարն այցելել է «Նորք» ԲԿ՝ տեսակցելու Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաներին

15:54 • 02.12.14

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։


ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջել է հիվանդասենյակներով, հետաքրքրվել երեխաների առողջական վիճակով, զրուցել ծնողների հետ:


Վերջիններս շնորհակալություն են հայտնել հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար:


Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ է փոխանցել: Նախարարը երեխաներին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում: