ԵՏՄ-ին կապող ճանապարհի հարցը ՀՀ-ի հիմնական մարտահրավերներից մեկն է. Սուրեն Կարայան

13:17 • 02.12.14

ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկմանը հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանից «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարցրեց, թե ինչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի խնդիրը լուծելու ուղղությամբ:


Ըստ նրա, ներկա պահին միակ ցամաքային կապը Վերին Լարսի ճանապարհն է, ուր ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, և որը նաև փակվում է:


Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ճանապարհի հարցը ՀՀ-ի հիմնական մարտահրավերներից մեկն է: «Եվ այդ ուղղությամբ ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում, երբ ակնհայտ ասելիք լինի, այդ ժամանակ էլ կտեղեկացնենք»,-ասաց նա: