Զ. Փոստանջյանը կոչ է անում պատրաստվել գարնանը սպասվող լուրջ քաղաքական իրադարձություններին
Տարիներ շարունակ կարող ենք ասել, որ իբրև թե ԱԺ ունենք, որտեղ որոշումներ են ընդունվում, բայց այսօր մի պատմական շրջանում ենք ապրում, որը տանում է Հայաստանի անկման ու ստրկացման. ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդգծեց, որ մի քանի ամիս է, ինչ խորհրդարանական ուժերը փորձեցին համագործակցել, բայց այդպես էլ միասնական օրակարգ չներկայացրին, թե ինչպես պետք է փոխել իշխանությունը, համակարգը։
«Հետևաբար, հույսը դնելով մեր վրա և համախմբելով ժողովրդին՝ մենք՝«Ժառանգություն» կուսակցությունը և իր առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանն այս ուրբաթ ձեզ հրավիրում են Ազատության հրապարակ՝ անցկացնելու քաղաքացիական ժողով՝ փոխանակելու մտքեր և ձևավորելու մեր ազգային օրակարգը»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ գարնանը լուրջ քաղաքական իրադարձություններ են սպասվում:
Զարուհի Փոստանջյանը նշեց, թե պարտավոր են պատրաստ լինել, որպեսզի հնարավոր ճգնաժամի ժամանակ հնարավորություն լինի օրակարգ ունենալ։
«Որը սպասարկելու է ոչ թե պուտինյան, այլ ազգային շահերը»,-նշեց նա:
«Նախ և առաջ ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:










