Սերգեյ Բեզռուկովը դատի է տվել «Россия 1» հեռուստաալիքին
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը դատի է տվել Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերությանը (ВГТРК), գրում է Лента-ն։
Դերասանը մտադիր է պահանջել 6 մլն ռուբլի՝ որպես բարոյական փոխհատուցում իր անձնական կյանք ներխուժելու համար։
Մոսկվայի Սավյոլովի դատարան դիմելու պատճառն «Ուղիղ եթեր» հաղորդումն է, որը հեռարձակվել է «Россия 1» հեռուստաալիքով հոկտեմբերի 21-ին։
Բեզռուկովի խոսքով՝ հաղորդման հեղինակները խախտել են իր՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Հաղորդման ընթացքում, առանց իր թույլտվության, նաև ցուցադրվել են նրա լուսանկարները։
Դատարանը գործը կքննի դեկտեմբերի 24-ին։










