Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այդ մասին ասված է ստորին պալատի տվյալների բազայում, գրում է gazeta.ru-ն:
Մասնավորապես, առաջարկվում է վավերացնել այս տարվա մայիսի 29-ի պայմանագիրը, որը ստորագրվել է Մինսկում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը:










