Հունաստանում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ՝ սրճարանի սեփականատիրոջ սպանության համար
Հունական ոստիկանությունը Կալիֆեա բնակավայրում (Խալկիդիկի) սրճարանի 58-ամյա սեփականատիրոջ սպանության կասկածանքով ձերաբակալել է Վրաստանի 5 քաղաքացու, այդ թվում՝ կնոջ, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին։
Ըստ տեղեկությունների՝ սրճարանի տիրոջը ծեծել են, երբ վերջինս հրաժարվել է հայտնել չհրկիզվող պահարանի կոդը, որում եղել է եկամուտը։ Ոստիկանությունը նշում է, որ պահարանում պահվող գումարի մասին հանցագործներին հայտնել է սրճարանում աշխատող կինը։
Հունաստանի ոստիկանությունը Վրաստանի քաղաքացիներին կասկածում է նաև այլ հանցագործություններ կատարելու համար։










