Կիմ Չեն Ընը բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել է արտասահմանյան ծխախոտ ծխել. ԶԼՄ-ներ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն արգելել է հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ծխախոտ ծխել՝ դա անվանելով ոչ հայրենասիրական արարք, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ «Ռենհափ» գործակալությանը հղումով։
ԿԺԴՀ-ի հետ առևտուր անող կազմակերպություններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ ենթադրվում է, թե ինքն էլ է ակտիվ ծխող, և կարծում է, թե տեղի ծխախոտ արտադրողները ևս բավարար որակ ունեն:
Ծխախոտի ապրանքանիշը, որը ծխում է հյուսիսկորեացի առաջնորդը, լրագրողները դեռ պարզել չեն կարողացել: Նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, նախընտրում էր բրիտանական Rothmans ծխախոտը:
Ենթադրվում է, որ նման որոշումը հասարակ քաղաքացիների վրա չի տարածվի:










