Հարավային Կորեան հյուսիսային հարևանի հետ սահմանին տոնածառ կդնի

12:42 • 02.12.14

Հարավային Կորեայի իշխանությունները թույլ են տվել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ մեծ ամանորյա տոնածառ դնել՝ չնայած նրան, որ դա վստահաբար կառաջացնի Փհենյանի զայրույթը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այս տարվա հոկտեմբերին հարավկորեացիներն անվտանգության նկատառումներով ապամոնտաժել էին սահմանամերձ աշտարակը, որը զարդարում էին որպես տոնածառ Սուրբ Ծննդի նախօրեին:

 

Կառույցը տեսանելի էր որոշակի տարածքներից, և Փհենյանի աթեիստական ռեժիմը դրանում տեսնում էր կրոնական քարոզչության տարրեր:

 

ԿԺԴՀ-ի սահմանին ամանորյա տոնածառի տեղադրման համար հարավկորեական իշխանություններին դիմել է «Կորեայի քրիստոնեական խորհուրդը»:

 

Երեքշաբթի երկրի պաշտպանության նախարարությունը հավանության է արժանացրել քրիստոնյաների խնդրանքը, զարդարված և վառ լուսավորված տոնածառը սահմանի մոտ կտեղադրվի դեկտեմբերի 23-ին՝ «խաղաղության համար աղոթելու համար»:

 

Քրիստոնյաները խոստանում են ծառը հեռացնել տոնից երկու շաբաթ անց: