Սնոուդենը «ճիշտ կենսակերպի համար» արժանացել է մրցանակի

15:05 • 02.12.14

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Շվեդիայում «Ճիշտ կենսակերպի համար» մրցանակի է արժանացել՝ հատուկ ծառայությունների լրտեսության ծավալների մասին տեղեկություններ բացահայտելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Նշվում է, որ այդ մրցանակը նաև անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակին:

 

Սնոուդենի ընկերներն ու ընտանիքի անդամները հրաժարվել են նրան փոխանցել մրցանակը՝ հույս ունենալով, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը մի օր կկարողանա այն ինքնուրույն վերցնել՝ առանց ձերբակալվելու մտավախության:

 

Նշվում է նաև, որ Սնոուդենի մերձավորները հույս ունեն, որ արևմտյան եվրոպական երկրները, ինչպիսին է Շվեդիան, նրան քաղաքական ապաստան կառաջարկեն:

 

Էդվարդ Սնոուդենը ներկայացվել է մրցանակի՝ շվեդական խորհրդարանին իր տեսաուղերձից անմիջապես հետո: