Ուկրաինացի զինվորականները հրադադարի շուրջ համաձայնության են եկել Լուգանսկի գրոհայինների հետ. ԵԱՀԿ
Ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության գրոհայինների առաջնորդների հետ զինադադարի և ծանր տեխնիկան կողմերի շփման գծից հեռացնելու վերաբերյալ, նշվում է ԵԱՀԿ դիտորդների հերթական զեկույցում, գրում է segodnya.ua-ն։
«Բոլորը պայմանավորվել են հրադադարի մասին ուկրաինական զորքերի և ինքնահռչակ ԼԺՀ-ի միջև շփման գծի ամբողջ երկայնքով, տվյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ին։ Ծանր տեխնիկայի դուրսբերումը պետք է սկսվի դեկտեմբերի 6-ից»,- նշվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ հրադադարը և ռազմական տեխնիկան հեռացնելը եղել է մինսկյան պայմանավորվածությունների մի մասը։










