Մեքսիկայում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը

11:17 • 02.12.14

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, ակցիան ավարտվել է անկարգություններով: Ցուցարարները, դեմքերը ծածկած, իրեր են նետել սենատի շենքի ուղղությամբ, ինչպես նաև հարձակվել խանութների, ռեստորանների ու բանկոմատների վրա: 

 

Հազարավոր ցուցարարներ պահանջել են իշխանություններից գտնել Իգուալա քաղաքում այս տարվա սեպտեմբերին անհետացած 43 ուսանողին` մեղադրելով երկրի կառավարությանն անգործության ու հետաքննության ձգձգման համար: 

 

Շատերին վրդովվեցրել է այն փաստը, որ նախագահը միայն այս շաբաթ է պատրաստվում այցելել Իգուալա քաղաք, որը երկրի հարավում է գտնվում: Աղբյուրը մանրամասնում է, որ ուսանողներին առևանգել են ոստիկաններն ու հանձնել հանցագործներին: