Նաիրիտցիները դեկտեմբերի 4-ին ակցիա կանեն՝ պահանջելով չկրճատել աշխատավարձերը և աշխատողներին

17:42 • 02.12.14

Դեկտեմբերի 4-ին Նաիրիտի աշխատողները բողոքի ակցիա կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը՝ ընդգծելով, որ պատճառը գործարանի ղեկավարության կողմից աշխատավարձերը և որոշ աշխատողների կրճատելու մասին որոշումն է:


«Մեզ ասել են, որ 400 հազ. դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձերը կրճատվելու են, և բոլոր աշխատողներին զեկուցագիր է տրվել այն մասին, որ գործարանի արտադրական ծավալների կրճատման պատճառով աշխատողների որոշակի մասին կարող են կրճատել: Սա, բնականաբար, առաջացրել է աշխատողների դժգոհությունը»
,-ասաց նա:


Հրաչ Թադևոսյանն ընդգծեց, որ աշխատողները ձեռքերը ծալած չեն նստելու: