Պուտինը լաբրադոր ցեղատեսակի շուն է նվիրել 13-ամյա աշակերտուհուն (լուսանկարներ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լաբրադոր ցեղատեսակի Իզումրուդ անունով շան ձագ է նվիրել Տոբոլսկ քաղաքից մի աշակերտուհու։
13-ամյա Եկատերինա Շևելևային նվերը հանձնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մազուրը, գրում է Газета-ն։
«Ես ցանկանում էի նամակն ուղարկել Ձմեռ պապին, բայց քանի որ նա գոյություն չունի, ուղարկեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին»,- պատմել է աշակերտուհին։
Եկատերինան նամակն ուղարկել է Պուտինին նոյեմբերի կեսերին։ Մասնավորապես, նա գրել է, որ սովորում է «լավ» և «գերազանց», սիրում է կենդանիներ և շատ է ցանկանում լաբրադոր ունենալ։
Աշակերտուհին խոստովանել է, որ միշտ երազել է այնպիսի շան մասին, ինչպիսին նախագահական Կոնին է։ «Եվ ահա, իմ երազանքն իրականացավ։ Ես շատ շնորհակալ եմ բոլորին։ Շատ շնորհակալություն նվերի համար»,- ասել է Եկատերինան։














