Հռոմում մաֆիայի հետ կապերի համար 28 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ նախկին քաղաքապետը

16:00 • 02.12.14

Հռոմում մաֆիայի հետ կապերի համար մեղադրանքներով 28 մարդ է ձերբակալվել: Հետաքննության շրջանակներում խուզարկումներ են անցկացվել մայրաքաղաքի և շրջանային վարչակազմի գրասենյակներում, գրում է ТАСС-ը:

 

Հետաքննության մեջ ներգրավված 37 անձանց թվում է Հռոմի նախկին քաղաքապետ Ջանի Ալեմանոն, ինչպես նաև՝ նրա գրասենյակի անդամները:

 

Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է 200 միլիոն եվրոյի չափով գույք և այլ իրեր:

 

Քննիչները պարզում են քաղաքային վարչակազմի համար աշխատանքների իրականացման նպատակով մի քանի մրցույթների անցկացման հանգամանքները, ինչպես նաև պետական նախագծերի ֆինանսավորման մանրամասները:

 

Մի շարք պաշտոնյաներ կասկածվում են կոռուպցիայի և մայրաքաղաքի և մայրաքաղաքի շրջան Լացիոյի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ կապերի համար: